Ծրագիր
Օրեր՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ
Արդյունք
Նպատակ
/ Ծրագրի հիմնական նպատակըԳիտելիքներ
Քննություն
Որակավորում
Ծրագիր
/ Ովքեր կարող են դառնալ ծրագրի մասնակիցԻմացեք նաև
- 1. Ծրագիրը դասավանդում են միայն արդեն որակավորված և տարիների փորձով թարգմանիչներ
- 2. Ծրագիրն իր մեջ ներառում է բոլոր էական ասպեկտները։
- 3. Ծրագրի ընթացքում մենք վերապատրաստում ենք Ձեզ և օգնում զարգացնել իրավաբանական, ֆինանսական, բանկային, քրեական, դատական ոլորտի թարգմանիչ դառնալու բոլոր հմտությունները։
- 4. Ծրագիրն անցկացվում է տեսական և գործնական մեթոդների համահունչ կիրառմամբ՝
- Ծանոթանում ենք ոլորտին
- Սովորում ենք կարդալ ու հասկանալ օրենք, փաստաթղթեր, պայմանագրեր
- Թարգմանում ենք ինչպես տեքստեր, այնպես էլ անձնական փաստաթղթեր, պայմանագրեր
- Ծանոթանում ենք այն մեխանիզմներին և հնարներին, որոնք Ձեզ կօգնեն ոչ միայն հատել անցողիկ շեմը, այլ նաև վստահ քայլեր անել թարգմանչական ոլորտում որպես որակյալ թարգմանիչ։
- 5. Ծրագրի շրջանավարտները ստանում են մի շարք առավելություններ՝
- Զեղչային տարբերակով մասնակցել Ընկերության կողմից կազմակերպվող այլ ծրագրերին։
- Անվճար կամ զեղչային տարբերակով մասնակցել Ընկերության կողմից կազմակերպվող սեմինարներին ու մաստերկլասներին։
- Առաջնահերթյություն ստանալ՝ դառնալու Ընկերության թիմի անդամ։
Տեղեկություն
/ Իմացեք ավելինՏրամադրվում է վկայական
Մեկուկես ամիս
16 դաս + փորձնական քննություն
1 - 1․5 ժամ
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Ինտերպրես Արմենիայի կողմից մշակված թարգմանչի որակավորման վերապատրաստման հատուկ դասընթացի մասնակիցները ավարտին`
- Պատրաստ կլինեն հանձնել ՀՀ արդարադատության նախարարության քննությունը և ստանալ որակավորում,
- Ձեռք կբերեն անհրաժեշտ թարգմանչական հմտությունները,
- Վարժ և անսխալ կթարգմանեն իրավական տեքստեր, պայմանագրեր, անձնական փաստաթղթերի նմուշներ,
- Կստանան իրավական ոլորտի ծավալուն բառարան թվային տարբերակով
Որակավորումը ստանալով Դուք`
- Կկարողանաք համագործակցել նոտարների հետ
- Աշխատել պետական մարմիններում
- Թարգմանչական ոլորտում շատ դռներ կբացվեն ձեր առջև
- Կստանաք անհամեմատ առավել վարձատրություն
Միանշանակ, այո´: Դասընթացի շնորհիվ դուք վերապատրաստվում եք առհասարակ որպես թարգմանիչ. տիրապետում եք ամբողջ բառապաշարին, կառույցներին ու թարգմանական բոլոր հմտություններին:
Դասընթացը մշակվել և ստեղծվել է ընկերության հիմնադիր տնօրեն և որակավորված թարգմանիչ Աղավնի Քեհեյանի կողմից:
2022 թ․-ին անցկացված որակավորման ստուգման արդյունքները փաստեցին մեր դասընթացի հաջողված լինելը։ Ստուգումն անցած անձանց գրեթե կեսը եղել են Ինտերպրեսի ուսանողները։
Դասընթացի ընթացքում `հետաքրքրասիրություն, զգունություն, ուշիմություն, աշխատասիրություն:
Դասընթացի ավարտից հետո` աշխատասիրություն, չդադարել աշխատել ինքներդ ձեր վրա ու ինքնակրթվել, պատասխանատվություն` իրականացնելու կարիերայի հետ կապված Ձեր բոլոր նպատակները:
Հարցազրույց
/ Ծրագրի մասին2023թ․-ին ընկերության հիմնադիր տնօրենը հարցազրույցի միջոցով բացահայտում է Ընկերության անցած ճանապարհը, որի ընթացքում ստեղծվել է այցեքարտ հանդիսացող ծրագիրը՝ «Դարձիր որակավորված թարգմանիչ»։
Ինտերպրեսում մենք գիտակցում ենք փորձառու թարգմանիչ դառնալու ուղու բարդությունը՝ որի նպատակով հիմնադիրը կիսվում է իր փորձով ու մասնագիտական զարգացման յուրաքանչյուր քայլով։
Հարցազրույցը լուսաբանում է ծրագրի նմանը չունեցող առանձնահատկությունները՝ անդրադառնալով դրա պրակտիկ բնույթի ձևաչափից մինչ ուսանողներին մշտական աջակցությանը։
Դուք կլսեք ծրագրի շրջանավարտների կարիերայի աճը խթանող հաջողության պատմությունները և թե ինչպես է Ինտերպրեսն իր ուրույն մոտեցմամբ նորովի ձևավորում թարգմանչական շուկան։