2025 թ. թարգմանչի որակավորման քննություն | Վերլուծություն, բացահայտումներ, ընդհանրացումներ և մտքեր, որոնք սովորաբար շրջանցվում են
Ստուգումն ուղղված չէր զուտ իրավական ոճի բառերն իմանալուն ու դրանց թարգմանությանը։ Այն ուղղված էր իրավական ոճին հատուկ կառուցվածքի խորքային ըմբռնումը ստուգելուն։
Հայերենից անգլերեն․ հինգ պարբերություն՝ ըստ իս միջին բարդության
Հատված Գործակալության պայմանագրից
Ծառայությունների արդյունքի արձանագրման դեպքում Պատվիրատուն պարտավոր է Կատարողին տվյալ Անշարժ գույքի մասով մատուցված Ծառայությունների համար որպես վարձատրություն վճարել Օտարման պայմանագրով սահմանված գնի 2%-ը կազմող գումարը ՀՀ դրամով։ Օտարման պայմանագիրն անհատույց բնույթ ունենալու կամ շուկայականից ավելի քան 25% ցածր գնով կնքվելու դեպքում Կատարողի վարձատրությունը հաշվարկվում է նույն 29%-ով` հաշվարկի համար։
Լիազորագրից հատված
Սույնով լիազորում եմ իմ ԱՁ-ի անունից հանդես գալ բանկում և տնօրինել, տիրապետել իմ ԱՁ-ի հաշիվը և իրականացնել անհրաժեշտ բոլոր գործողությունները, այդ թվում բանկային հաշվին մուտքագրել, դուրս գրել դրամական միջոցներ, ներկայացնել վճարման հանձնարարականներ, հանձնարարագրեր, դիմումներ, համաձայնություններ, տեղեկանքներ, կատարել վճարումներ, կատարել արժույթի փոխարկային գործառնություններ, ստանալ տեղեկություններ հաշվի և հաշվով կատարված գործառնությունների մասին։
Հատված Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածից
Խնամարկյալ քաղաքացու եկամուտները` ներառյալ խնամարկյալին իր գույքի կառավարումից հասանելիք եկամուտները, բացառությամբ այն եկամուտների, որոնք խնամարկյալը կարող է տնօրինել ինքնուրույն, խնամակալը ծախսում է միայն ի շահ խնամարկյալի` խնամակալության և հոգաբարձության մարմնի թույլտվությամբ։ Առանց խնամակալության և հոգաբարձության մարմնի նախնական թույլտվության խնամակալը խնամարկյալի եկամուտների հաշվին իրավունք ունի անհրաժեշտ ծախսեր կատարել խնամարկյալի ապրուստի համար:
Պայմանագիր
Պահառուն պատասխանատվություն է կրում պահառության հանձնված արժեթղթերի սեփականության իրավունքը հավաստող գրառումների պահպանման, արժանահավատության և դրանց ժամանակին իրականացման համար։ Պահառուն պարտավոր է արժեթղթերի հաշվում գրառումներ կատարել նման գրառումներ կատարելու հիմք հանդիսացող փաստաթղթերի առկայության դեպքում: Պահառուն պարտավոր է պահառության պայմանագրով սահմանված կարգով գրանցել Հաճախորդի արժեթղթերը գրավով և երրորդ անձանց այլ իրավունքով ծանրաբեռնելու փաստերը։
Հատված Կապալի պայմանագրից
Ամփոփում՝ Հայերենից անգլերեն թարգմանությունը պահանջում էր տրամաբանական ճկունություն և իրավաբանական ընկալում։
Անգլերենից հայերեն թարգմանության հատվածը համեմատաբար հեշտ էր՝ համաձայն մասնակիցների։
«Այս տարվա անգլերեն տեքստերը հեշտ էին»։
Պատճառը պարզ է՝
Անգլերեն իրավական լեզուն շատ ավելի պարզ կառուցվածք ունի, իսկ հայերենում նույն նախադասությունը հաճախ դառնում է երկար շղթա՝ բազմաթիվ ստորադաս նախադասություններով։
Advance Healthcare Declaration
I declare under penalty of perjury under California law that (1) the person signing this advance health care directive is known to me or has proven identity by convincing evidence, (2) signed or acknowledged it in my presence, and (3) appeared of sound mind and free from duress, fraud, or undue influence.
Պարզ երդմնագիր։
Խնդիրը հիմնականում մշակութային էր․ ամերիկյան իրավական հասկացությունները միշտ չէ, որ ունեն հստակ հայերեն համարժեքներ։
Հիփոթեքի պայմանների խախտման և դրա հետևանքների դեպք
If the landlord has mortgaged the property and is in breach of the mortgage conditions (for example, by not paying the instalments due under the mortgage), the mortgage provider may become entitled to receive the rent from the tenant either through the appointment of a receiver of rents or by repossessing the property from the landlord.
Պարզ ու հստակ կառույց՝ մեկ նախադասությունից բաղկացած։
Սխալների մեծ մասը վերաբերում էր եզրույթներին՝ («receiver of rents» և այլն)։
Անվերապահ/անչեղարկելի վստահության հիմնում
The Settlor hereby expressly declares that this Trust is irrevocable and shall have effect until either the Trust Fund is exhausted or until the elapsing of the maximum perpetuity period permitted by law whichever is the sooner. The Settlor hereby divests himself of any right or power to revoke or amend in any respect whatsoever this trust.
Trust Law-ը հայկական իրավական համակարգում չկա, սակայն նախադասության պարզ կառուցվածքը հեշտացնում է դրա ճիշտ ընկալումն ու թարգմանությունը։
Երաշխիք և փոխհատուցում
Without prejudice to the rights and remedies available to the Parties, the Party providing the warranty indemnifies the other Parties and hold them harmless against all claims, liabilities, damages and losses which may appear and which flows from or is caused by a breach and/or non-fulfilment of any of the warranties given by that Party in clause 9.1.
Սովորական պայմանագրային լեզու։
«Indemnify» և «hold harmless» հասկացություններին ծանոթ լինելը բավարար էր հաջող թարգմանության համար։
Գնորդի օգտին նախատեսված պայմաններ
The conditions set forth in this Paragraph are solely for the benefit of Buyer and may be waived only by Buyer. Buyer shall at all times have the right at its sole discretion to waive any condition. The waiver of any condition shall not relieve Seller of any liability or obligation with respect to any representation, warranty, covenant or agreement of Seller.
Հավանաբար քննության ամենապարզ տեքստը՝ կառուցվածքային հստակությամբ և կրկնվող ձևակերպումներով։
Ամփոփում․
2025 թ. անգլերեն տեքստերը ընտրված էին այնպես, որ հնարավոր լիներ ստուգել մասնակցի մասնագիտական հմտությունը։ Եվ դա իսկապես ակնհայտ էր։
Ի՞նչն էր իրականում ստուգում այս տարվա քննությունը։
Տասը տեքստերի վերլուծությունը հանգեցրեց հետևալ եզրակացության․
Քննությունը ստուգում էր իրավական ոճին հատուկ կառույցի վերծանումը ու դրա վերարտադրումը այլ լեզվով՝
Եթե չգիտեիր՝
- ինչպես են կազմվում իրավաբանական ոճի նախադասությունները հայերենում
- ինչպես են գործում բացառություններն ու արտահայտչամիջոցները
- որն է հիմնական և որն է ստորադասը, ու դրանց շաղկապումը
- ինչպես վերարտադրել 70-բառանոց նախադասությունը անգլերենում
- ինչպես են կիրառվում պահառության կամ խնամակալության տերմինները
- ծանոթ, պարզ կառույցներով
- իրավական ոճում լայնորեն կիրառվող ձևակերպումներով
Իմ մասնագիտական դիտարկումները՝ մի քանի կարևոր հարցերի տեսանկյունից
Այս տարվա քննության ուսումնասիրությունը առաջ է բերում մի շարք հիմնավոր հարցադրումներ, որոնք կարևոր են թարգմանության ոլորտի զարգացման համար։
Դրանք քննադատություն չեն, այլ մտորումներ՝ իրավական թարգմանության ոլորտում մեզանից յուրաքանչյուրի համար։
1. Պետք է արդյոք հայերենից անգլերեն տեքստերը լինեն բարդ՝ հմտությունը գնահատելու համար։
2. Այո, քննությունն ավելի շատ պետք է գնահատի իրավական կառուցվածքի ըմբռնումը։
3. 2025 թվականին ձեռագիր թարգմանությունը դեռ համարվո՞ւմ է մասնագիտական կարողության ցուցանիշ։
4. Ինչպե՞ս է իրականացվում գնահատումը։ Կարո՞ղ է արդյոք գնահատման գործընթացը ավելի հասկանալի դառնալ թեկնածուների համար։
Արդյո՞ք հնարավոր է հրապարակել միասնական չափորոշիչներ։
Թեկնածուները հաճախ չեն գիտակցում․
- որն է «մեկ միավոր» սխալի չափանիշը
- որ սխալն է էական, որը՝ ոչ
- արդյոք գնահատումը միատեսակ է բոլորի համար, եթե գնահատողները մեկից ավել են լինում
5. Ի՞նչ սկզբունքով են ընտրվում քննության տեքստերը, և որն է դրանց ընտրության ուղենիշը։
Ուղերձ քննության մասնակիցներին
Քննությանը պատրաստվելիս կարևոր է գիտակցել, որ բառապաշարի տիրապետումը բավարար չէ։
Անհրաժեշտ է խորապես ուսումնասիրել իրավաբանական նախադասությունների կառույցները, հայերենում և անգլերենում, պայմանագրային և վարչական փաստաթղթերի կառուցվածքային առանձնահատկությունները, ինչպես նաև Քաղաքացիական օրենսգրքի դրույթները։
Կարևոր է զարգացնել երկար և բարդ նախադասությունները հստակ և ճիշտ անգլերենով վերարտադրելու կարողությունը։
Պետք է տիրապետել տարբեր ոլորտային տերմինաբանությանը՝ ֆինանսական, պայմանագրային, խնամակալության, ժառանգության, և այլն։
Երկու ուղղություններն էլ պահանջում են տարբեր լեզվամտածողություն, ուստի անհրաժեշտ է պատրաստվել դրանց յուրահատկություններին։
Իրավաբանական թարգմանությունը պահանջում է ճշգրտություն, իրավաբանական տրամաբանություն և երկու իրավական համակարգերի համադրություն։
Ճիշտ և մտածված պատրաստության դեպքում քննությունը լիովին հաղթահարելի է։


