Будучи образовательным центром, интерпрес предлагает ряд программ
Переводческие программы
Мы обучаем переводчиков
Программы для педагогов
Мы обучаем педагогов
Специализированные
курсы по языкам
Мы помогаем вам в карьерном росте, предлагая различные программы и группы по изучению языков, необходимых для профессиональной деятельности.
Почему учиться или проходить переподготовку в Интерпрес?
02
Мы обращаем внимание на все детали — от создания уникальных материалов до применения специфических методов преподавания. Всё это подается в соответствии с уникальным подходом Интерпрес.
Բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մարդիկ, որոնք չեն աշխատում, որպեսզի պարզապես նշեն, որ ինչ-որ բան արել են, այլ ամեն ջանք ու ռեսուրս ներդնում են, որպեսզի օգնեն մյուսներին դառնալ պրոֆեսիոնալ: Ես շատ ուրախ եմ, որ ունեցա եզակի հնարավորություն հանդիպելու այսքան հաճելի մարդկանց, իմ խմբակիցներին՝ Էրմ Էրմին, Անի Խաչատրյանին, Անահիտ Թադևոսյանին, Արուս Խլոպուզյանին, Իռա Գևորգյանին, և հատկապես Աղավնի Քեհեյանին, ում նվիրվածությունն ու անհատական մոտեցումը խմբի յուրաքանչյուր անդամին շատ ոգեշնչող են։ Շատ շնորհակալ ենք Ձեզ ոչ միայն մեզ տված գիտելիքի համար, այլև ստիպելու հավատալ ինքներս մեզ, լինել ավելի ուժեղ և ավելի վստահ:
Անուշ Մնացականյան
Ուսանող
Ուզում եմ այս դասընթացի վերաբերյալ իմ անկեղծ կարծիքով կիսվել: Այն միանգամայն արդյունավետ էր։ Ինչ վերաբերում է մեր դասընթացավարին՝ Աղավնի Քեհեյանին, ապա նա գիտակ է, բավականաչափ համբերատար, ամեն ինչ մանրակրկիտ բացատրում էր: Նա կարողանում էր ստեղծել հիանալի մթնոլորտ: Ավելին, ես ծանոթացա հրաշալի մարդկանց՝ Անուշ Մնացականյանի, Հերմինե Հենրիկի Հայրապետյանի, Անահիտ Թադևոսյանի, Իռա Գևորգյանի, Անի Խաչատրյանի հետ։
Սիրելի՛ Աղավնի, շա՜տ շնորհակալ եմ գիտելիքներս հարստացնելու համար։
Այսպիսով, շտապե՛ք։ Դուք գոհ կմնաք այս թրեյնինգից․ վստահեցնո՛ւմ եմ ձեզ։
Արուս Խլոպուզյան
Ուսանող
Մեծ հարգանքով և բարձր ոգևորությամբ խորհուրդ եմ տալիս լեզվի մասնագետներին և թարգմանիչներին Interpres Armenia-ն՝ որպես բարձր արդյունավետություն և պրոֆեսիոնալ ձևաչափ: Լինելով դասընթացի մասնակիցներից մեկը՝ կարող եմ հավաստիացնել, որ ծրագիրը արդյունավետ է, լեզվական հմտություններն ընդլայնում է, էլ չասեմ մեր սիրելի դասընթացավարի՝ Աղավնի Քեհեյանի պրոֆեսիոնալիզմի և թարգմանչական ոլորտում իր հմտություններն ու փորձը կիսելու պատրաստակամության մասին:
Շա՜տ շնորհակալ եմ։
Անահիտ Թադևոսյան
Ուսանող
Ողջույն, ես Հերմինեն եմ, այստեղ ցանկանում եմ ամբողջ սրտով երախտագիտությունս հայտնել մեր դասընթացավար Աղավնիին՝ աներևակայելի տաղանդավոր, սիրալիր ու հմուտ անձնավորությանը, որը պատրաստ է պրոֆեսիոնալ օգնություն ցուցաբերել ցանկացած հարցում, որ կարող է առաջանալ: Նա ստեղծել էր ընկերական մթնոլորտ՝ միևնույն ժամանակ լրջորեն նվիրված լինելով իր առաքելությանը, որը մեր դասընթացն էր:
Հերմինե
Ուսանող
Շնորհակալություն թարգմանության ոլորտի աննախադեպ դասընթացի համար: Կարճ ժամանակահատվածում ձեռք բերված գիտելիքների քանակը հսկայական է: Շատ շնորհակալություն մեր դասընթացավար Աղավնի Քեհեյանին իր համբերատարության և բոլորի նկատմամբ յուրահատուկ մոտեցման համար։
Վարդ
Ուսանող
Խորհուրդ եմ տալիս այս դասընթացը բոլոր նրանց, ում անհրաժեշտ է թարմացնել իրենց մասնագիտական հմտությունները անգլերենում, ընդլայնել որոշակի բառերին ու արտահայտություններին առնչվող տեղեկությունները: Ես երախտապարտ եմ Աղավնիին իր աջակցության, ուղղորդման և իմ ստացած գիտելիքների համար։
Անի Ալեքսանյան
Ուսանող
Շնորհակալություն հոյակապ դասընթացի համար, սիրելի՛ Աղավնի։ Այն շատ տեղեկատվական էր և իսկապես օգտակար: Բովանդակության մատուցումը գերազանց էր: Ստացել եմ շատ մանրամասն և հստակ բացատրություններ։
Անժելա Դերձյան
Ուսանող
Շատ, օգտակար, լավ կազմված և մասնագիտորեն մատուցված դասընթաց: Չափազանց օգտակար է նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի հարստացնել իրենց բառապաշարը և որպես թարգմանիչ՝ ձեռք բերել նոր հմտություններ: Շատ շնորհակա՛լ եմ, սիրելի՛ Աղավնի, այս հիանալի հնարավորության համար:
Մանեհ Գրիգորյան
Ուսանող
Եթե ցանկանում եք ընդլայնել ձեր բառապաշարը որոշակի ոլորտում և ստանալ դրա վերաբերյալ հիմնավոր գիտելիքներ, ապա պետք է մասնակցեք «Ինտերպրես Արմենիա»-ի կողմից կազմակերպված դասընթացներին: Իր գերպրոֆեսիոնալ հմտությունների շնորհիվ՝ Աղավնի Քեհեյանն օգնում է յուրաքանչյուր մասնակցի հասնել իր նպատակներին։
Մանե Հովհաննիսյան
Ուսանող
Անցնելով մեկ ամսյա դասընթացները, կուզեի արտահայտել այն համոզմունքը, որ Աղավնին թե մարդկային արժեքների թե մասնագիտական առումով պրոֆեսիոնալ է, յուրաքանչյուրին ցուցաբերում է անհատական մոտեցում` ըստ տվյալ անձի պահանջների: Իմ հանդիպած լավագույն մասնագետներից է, շատ սրտացավ է բոլորի նկատմամբ: Միմիայն լցված եմ դրական էմոցիաներով, բոլորին խորհուրդ կտամ սովորել և ավելի մասնագիտանալ անգլերենում ՄԻՄԻԱՅՆ ընկեր ԱՂԱՎՆԻԻ ՀԵՏ:
Լիլիթ Մանուկյան
Ուսանող
Աղավնի ջան, անչափ շնորհակալ եմ Ձեր գրագետ մոտեցման, անձնվեր աշխատանքի և անհատական մոտեցման համար: Ձեր աշխատանքն իրապես արժևորվում ու գնահատվում է ըստ արժանվույն: Դրա մասին են վկայում արձանագրված արդյունքները:
Անի Մազմանյան
Ուսանող
Շնորհակալ եմ Ձեզ, Աղավնի ջան, Ձեր հիանալի կազմակերպած և անցկացրած արդյունավետ դասընթացի համար։ Ձեր մոտեցումը, աշխատանքը և, իհարկե, արձանագրած արդյունքները վկայում են Ձեր լավագույն մասնագիտական որակների մասին։
Մարի Դասոյան
Ուսանող
Բոլորովին վերջերս հաջողությամբ հանձնեցի նոտարական թարգմանչի որակավորման քննությունը։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալությունս հայտնել Ինտերպրես Արմենիա թարգմանչական ընկերության հիմնադիր Աղավնի Քեհեյանին, ով մեծ պատասխանատվությամբ ու խոսքի մատուցման բարձր կուլտուրայով ուսանողներին է փոխանցում թարգմանչական արվեստի իր խորը գիտելիքներն ու փորձառությունը։
Լուսինե Հովսեփյան
Ուսանող
Շնորհակալություն եմ ուզում հայտնեմ ձեր խմբին,հատկապես իմ սիրելի Անուշին,որը հմուտ,գրագետ մասնագետ լինելուց բացի մեծատառով մարդ է։Անուշ ջան,շատ հաճելի է Ձեր հետ աշխատել։ Շնորհակալություն գիտելիքների ու քո վերաբերմունքի համար։
Հասմիկ Բաբայան
Ուսանող