Ինչպե՞ս դառնալ ՀՀ արդարադատության նախարարության կողմից որակավորված թարգմանիչ
Մասնակցիր մեր վերապատրաստման թվով 6-րդ
դասընթացին
Մեկամսյա վերապատրաստման ընթացքում մենք կօգնենք ձեզ հանձնել քննությունը և դառնալ արտոնագրված թարգմանիչ: Որակավորումը ստանալուց հետո դու կարող ես աշխատել ցանկացած պետական մարմնում, համագործակցել նոտարների հետ և առավել մեծ վարձատրություն ստանալ։
մեկամսյա դասընթաց
70․000 AMD
Ո՞ւմ համար է դասընթացը
- Բոլոր այն թարգմանիչները, ովքեր գերազանց տիրապետում են անգլերենին
- Նրանք, ովքեր արդեն ունեն արտոնագիրը և ցանկանում են թարմացնել եվ (կամ) զարգացնել իրենց գիտելիքները
- Իրավաբանները, ովքեր կարիք ունեն զարգացնել իրենց անգլերենի լեզվական կարողությունները
- Ֆինանսաբանկային ոլորտում աշխատող անձինք, ում անհրաժեշտ է տիրապետել իրենց ոլորտի բառապաշարին անգլերենով
Մեկամսյա մեր դասընթացի ընթացքում մենք վերապատրաստում ենք քեզ և օգնում զարգացնել իրավաբանական, ֆինանսական, բանկային, քրեական, դատական ոլորտի թարգմանիչ դառնալու բոլոր հմտությունները։
Դասընթացն անցկացվում է տեսական և գործնական մեթոդների համահունչ կիրառմամբ։
Մասնակցի´ր և ձե´ռք բեր քննության համար անհրաժեշտ բոլոր հմտությունները։
ԱՆԳԼԵՐԵՆԻ Դասընթացը կվարի
Աղավնի Քեհեյանը
Ինտերպրես Արմենիա թարգմանչական ընկերության հիմնադիր տնօրենը Աղավնի Քեհեյանն այս ոլորտում ունի բազմամյա փորձ և աշխատել է տարբեր պետական և միջազգային կազմակերպությունների հետ։
Նա թարգմանություններ է արել Shell, McDonald’s, Հոլանդիայի և Գերմանիայի նախարարության համար։
Հետագայում համագործակցել է մի շարք լյուքս դասի ընկերությունների հետ որպես միջազգային քոփիրայթեր։
Ցանկում են Rolls Royce, Daimler AG (Mercedes Benz) և LVMH (Louis Vuitton, Dior).
Ներկայումս Աղավնի Քեհեյանը համաշխարհային Newgen Luxury ամսագրի գլխավոր խմբագիրն է


Ռուսերենի Դասընթացը (online) կվարի
Անի անանյանը
«Aorist» թարգմանչական ընկերության հիմնադիր տնօրենը, ռուսերենի մասնագետ, արտոնագրված, բանավոր և գրավոր թարգմանիչ:
Երկար տարիներ աշխատում է ոլորտում՝ համագործակցելով մի շարք հայկական ու միջազգային ընկերությունների և պետական կառույցների հետ: Նաև գործնական շփման, ֆինանսաբանկային և իրավաբանական ոլորտների ռուսերեն է դասավանդում:
Անի Անանյանը «Թարգմանչական շաբաթ», «Թարգմանչօրյակ», «Թարգմանիչների միավորում» մասնագիտական նախագծերի հեղինակն է:
Դասընթացի կառուցվածքը
Տևողություն
Մեկ ամիս
Ձևաչափ
Անգլերեն-հայերեն-անգլերեն՝ Օֆֆլայն
Ռուսերեն-հայերեն-ռուսերեն՝ Օնլայն
Ավարտին տրվում է
Վկայական
Ավարտին դուք
Կհանձնեք փորձնական քննությունը
Ավարտին
Դուք կտիրապետեք իրավաբանական, ֆինանսական, քրեական, դատական ոլորտի բառապաշարին, կառույցներին
Ի՞նչ է իրենից ներկայացնում որակավորման քննությունը
Ինչպե՞ս գրավոր թարգմանել օրենքները
Իրավական տեքստերին բնորոշ կառույցները հայերենում, ռուսերենում և անգլերենում
Ինչպե՞ս չի կարելի թարգմանել իրավական տեքստերը (Բառերի ցանկ, որոնք չի կարելի օգտագործել իրավաբանական ոլորտում)
- Քրեական
- Քաղաքացիական
- Հարկային
- Դատական
- Աշխատանքային օրենսգրքերի հիմնական բառապաշարի յուրացում
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
ԴԱՍՆԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼՈՒ Է ՓՈՐՁՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈւՆ,
ՈՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՎ՝ ԴՈՒՔ ԼԻՈՎԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՈւՄ ԿԿԱԶՄԵՔ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆԱՅՎԵԼ և
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է
ԼՈՆԴՈՆԻ ՎԵՍՏՄԻՆՍՏԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ
ԿՈՂՄԻՑ
ԻՆՉՊԵ՞Ս ԳՐԱՆՑՎԵԼ
Լրացրեք դաշտերը, և մենք կկապվենք ձեզ հետ
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Ի՞նչ կտա ինձ թարգմանչի վերապատրաստման դասընթացը:
- Պատրաստ կլինեն հանձնել ՀՀ արդարադատության նախարարության քննությունը և ստանալ որակավորում,
- Ձեռք կբերեն անհրաժեշտ թարգմանչական հմտությունները,
- Վարժ և անսխալ ու անվրեպ կթարգմանեն իրավական տեքստեր, պայմանագրեր, անձնական փաստաթղթերի նմուշներ (templates),
- Կստանան իրավական ոլորտի ծավալուն բառարան թվային տարբերակով;
Ի՞նչ կտա ինձ ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրվող որակավորումը:
- Կկարողանաք համագործակցել նոտարների հետ
- Աշխատել պետական մարմիններում
- Թարգմանչական ոլորտում շատ դռներ կբացվեն ձեր առջև
- Կստանաք անհամեմատ առավել վարձատրություն
Ես չեմ պատրաստվում հանձնել ՀՀ արդարադատության քննությունը, բայց ցանկանում եմ վերապատրաստվել որպես իրավական տեքստերի թարգմանիչ: Արդյո՞ք սա ինձ համար հարմար դասընթաց է:
Արդյո՞ք դասընթացն այնքան արդյունավետ է, որ երաշխավորում է որակավորման ստացումը:
Ծրագիրը ներկայացվել է և արդյունավետությունն անմիջապես հաստատվել է Լոնդոնի Վեստմինստեր համալսարանի կողմից:
Ի՞նչ է պահանջվում ինձնից դասընթացի ընթացքում և դասընթացի ավարտից հետո:
Դասընթացի ավարտից հետո` աշխատասիրություն, չդադարել աշխատել ինքներդ ձեր վրա ու ինքնակրթվել, պատասխանատվություն` իրականացնելու կարիերայի հետ կապված Ձեր բոլոր նպատակները:
Ինչպե՞ս և ե՞րբ է պետք կատարել վճարում:
Արդյո՞ք ավարտին տրվում է վկայական:
Ունե՞ք այլ հարցեր:
Զանգահարե´ք հետևյալ հեռախոսահամարով
099445044