Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Գլուխ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

1. Սույն ընդհանուր դրույթները և պայմանները սահմանում և կարգավորում են Ինտերպրես ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն, Մենք, Ինտերպրես) կայքով (այսուհետ նաև՝ Կայք) Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները: Ընկերությունը ծառայություններ է մատուցում ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում իր գործընկերների միջոցով:

2. Մուտք գործելով Կայք, օգտագործելով Կայքի ցանկացած ծառայություն կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ ամբողջությամբ կամ դրա մի մասը Դուք, որպես օգտագործող (այսուհետ նաև՝ Օգտագործող, Դուք, Ձեզ, Ձեր, Հաճախորդ) հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել եք սույն օգտագործման պայմանները, ինչպես նաև Կայքում հրապարակված Ընկերության կողմից Ծառայությունների մատուցման այլ պայմանները, և անվերապահորեն ընդունում եք դրանք, անկախ նրանից՝ Դուք Ընկերության կողմից մատուցվող Ծառայությունների հաճախորդ եք, Կայքի գրանցված օգտագործող, թե՝ ուղղակի այցելու:

3. Ընկերությունն իրավունք ունի առանց նախապես ծանուցման, միակողմանի, ցանկացած պահի փոփոխել սույն Պայմանները: Պայմանների փոփոխության դեպքում Ընկերությունը կհրապարակի նորացված Պայմանները ինտերնետային Կայքում՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը: Նոր պայմանները իրավական ուժ կունենան և կտարածվեն, դրանք Կայքում տեղադրելուց հետո ծագած պարտավորությունների վրա:

4. Կայքում գտնվելը, հաշիվ բացելը, Օգտագործող դառնալը և Ծառայություններից օգտվելը փաստում են Ձեր կողմից սույն Պայմանների անվերապահ ընդունումը:

Գլուխ 2. ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

5. Համաձայնվելով Պայմաններին՝ Դուք հաստատում եք, որ Ձեր գտնվելու երկրի օրենքներով Դուք լրիվ գործունակ եք և իրավունք ունեք օգտվել Ծառայություններից:

6. Եթե Դուք ներկայացնում եք իրավաբանական անձ, ապա Դուք հավաստում եք, որ ունեք բոլոր իրավասությունները տրված իրավաբանական անձի կողմից պատվիրելու Ծառայություններ: Համաձայնվելով սույն պայմաններին, Դուք ընդունում եք, որ Մենք չենք կարող ստուգել Ձեր տված տեղեկությունները և տվյալները, այս կետում տրված Ձեր հավաստումների իսկությունը, ուստի սույն կետի յուրաքանչյուր խախտման ամբողջական պատասխանատվությունը ընկնում է Ձեզ վրա:

Գլուխ 3. ԻՆՏԵՐՊՐԵՍԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ

6. Ինտերպրեսը իր հաճախորդներին մատուցում է թարգմանչական ծառայություններ հետ (այսուհետ նաև՝ Ծառայություններ):

7. Ընկերության կողմից մատուցվող Ծառայություններից մշտական կարգով օգտվելու համար Դուք կարող եք գրանցվել Կայքում և բացել Օգտագործողի հաշիվ (այսուհետ նաև՝ Օգտագործողի հաշիվ կամ Հաշիվ): Յուրաքանչյուր Օգտագործող կարող է ունենալ մեկ Հաշիվ: Օգտագործողներն իրավունք չունեն օգտագործել այլ Օգտագարծողի հաշիվը: Հաշիվը բացելիս Օգտագործողը պարտավոր է ճշմարիտ ներկայացնել պահանջվող ողջ տեղեկատվությունը: Օգտագործողներն իրենք են պատասխանատու իրենց Հաշվի մուտքի տվյալների պահպանման համար և իրենք են կրում իրենց Հաշվով կատարվող գործառնությունների/գործողությունների համար պատասխանատվություն: Օգտագործողը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Ընկերությանը, եթե վստահ է, որ իր Հաշիվ եղել է չթույլատրված մուտք: Նման դեպքում Ընկերությունը իրավունք ունի անմիջապես արգելափակել Հաշիվը՝ մինչև հանգամանքների ամբողջական պարզումը: Ամեն դեպքումԸնկերությունը չի կրում ոչ մի պատասխանատվություն այլ անձանց կողմից Օգտագործողի Հաշվով կատարված գործողությունների համար: Այդ գործողություններով Ընկերությանը կամ երրորդ անձանց պատճառված վնասի համար պատասխանատվություն է կրում Օգտագործողը:

9. Պատվերը հաստատելիս Հաճախորդը պարտավոր է նախօրոք փոխանցել գումարը նշված հաշվեհամարին` մինչ Ծառայությունը սկսելը:

10. Ինտերպրեսը իրավունք է վերապահում իր հայեցողությամբ մերժել Ծառայության մատուցումը յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձին:

11. Եթե Ձեր Պատվերի պայմաններն այնպիսին են, որ Ընկերությունը չի կարող կատարել, Ընկերությունը իրավունք է ապահովում մերժել պատվիրման պահին:

12. Ինտերպրեսն իրավունք ունի այն ժամանակահատվածում, երբ պատվերների ընդհանուր ծավալը մեծանում է, հետաձգել ծառայությունների մատուցման ժամկետները, ինչպես նաև կասեցնել որոշակի Ծառայությունների մատուցումը:

13. Ինտերպրեսը պատասխանատվություն է կրում միայն իր կողմից կատարված Ծառայությունների համար։

Գլուխ 4. ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ

19. Ինտերպրեսն իրավունք ունի հրաժարվելու այն Պատվերի կատարումից, որի համար լրացման ընթացքում Պատվիրատուն չի լրացրել բոլոր պարտադիր լրացման դաշտերը կամ Պատվերի վերանայումից հետո Պատվիրատուի կողմից նշված հեռախոսահամարը անհասանելի է և/կամ Ընկերությունը ինչ-որ կերպ չի կարողանում կապնվել Պատվիրատուի հետ:

21. Պատվերի հաստատումը և Ծառայությունների մատուցումը սկսվում է միայն Ծառայության արժեքի փոխանցումից հետո:

33. Թարգմանություն պատվիրելիս Դուք պարտավոր եք լրացնել Ընկերությանը գործող էլ. հասցե և հեռախոսահամար համապատասխան դաշտերում։ Եթե ձեր կողմից նշված էլ.փոստով կապնվելուց հետո նույն օրվա ընթացքում Դուք չեք հաստատում Պատվերը, Ընկերությունը իրավասու է չսկսել Ծառայությունների մատուցումը, իսկ Պատվիրատեուն հրաժարվում է նման դեպքերում Ինտերպրեսին որևէ պահանջ ներկայացնելու իրավունքից:

Գլուխ 5. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

    Հաճախորդն ընդունում է, որ վճարումը պարտվոր է կատարել նախօրոք` մինչ ծառայությունների մատուցումը, բացառությամբ այն դեպքերի, երբ Ընկերությունը նախօրոք պայմանավորվածություն ունի Իրավաբանական անձանց հետ:

  1. Հաճախորդն ընդունում է, որ Ծառայությունների մատուցման ընթացքում կարող է ծագել լրացուցիչ տվյալների մատուցման անհրաժեշտություն։ Հաճախորդը պարտավորվում է տրամադրել լրացուցիչ տեղեկություն, իսկ չտրամադրելու դեպքում Ընկերությունը իրավունք է վերապահում մերժել պատվերը, եթե առանց նշված լրացուցիչ տեղեկության հնարավոր չէ Ծառայության պատշաճ մատուցումը:
Գլուխ 6. ՊԱՏՎԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ կամ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ
  • Պատվերը (Թարգմանված նյութը) հանձնվում է պատվիրատուի պատվերով նշված էլ.հասցեով կամ Պատվիրատուի` կայքում բացած էջով:
  • Պատվիրատուի բացած էջում նշվում է Պատվիրատուի
  • անունը և ազգանունը,
  • Ծառայության հանձնման օրը և ժամը:
  • Ծառայության ընդհանուր արժեքը

Էլ.հասցեն կամ էջում առկա տեղեկությունը հանդիսանում է հիմք Պատվերը Պատվիրատուի կողմից ստանալու համար։      

  1. Իրավաբանական անձանց պատվիրված Ծառայությունների հանձնման կարգը կարող է որոշվել իրավաբանական անձանց և Ընկերության միջև կնքված համապատասխան պայմանագրի համաձայն:
Գլուխ 9. ԲՈՂՈՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ, ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

62. Ծառայությունների մատուցման պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Հաճախորդներն իրավունք ունեն Ընկերությանը ներկայացնել գրավոր պահանջ (բողոք):

63. Ցանկացած պարագայում Հաճախորդը, անկախ հաղորդակցման ձևից (գրավոր պահանջ, հեռախոսազանգ և այլն) և պատճառներից (դժգոհություն, պատվերի կորուստ, վնաս և այլն) իրավունք չունի գործածել վիրավորական, արժանապատվությունը նսեմացնող բառեր և արտահայտություններ։ Նշված պայմանի խախտման դեպքում Ընկերությունն իրավունք է վերապահում առանց որևիցե նախազգուշացման արգելափակել Հաճախորդի հաշիվը և դադարեցնել ծառայությունների մատուցումը։ Ընդ որում Հաճախորդի հաշվի արգելափակումը չի ազատում կողմերին միմյանց նկատմամբ չկատարված պարտավորությունների ամբողջական կատարումից։

63. Հաստատված ծառայության չմատուցման կամ թերի մատուցման հետ կապված գրավոր բողոքը ներկայացվում է Ընկերությանը 3 օրացուցային օրվա ընթացքում` Ծառայության մատուցման օրվանից կամ մատուցման համար սահմանված ժամկետի ավարտից սկսած:

64. Գրավոր պահանջը (բողոքը) ներկայացնելիս` ծառայություններից օգտվողը (օրինական ներկայացուցիչը) պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ:

65. Գրավոր պահանջում (բողոքում) նշվում է`

  • դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի տվյալները,
  • պահանջի (բողոքի) էությունը:

69. Ընկերությունն ուսումնասիրում է գրավոր պահանջները (բողոքները) և դրանց գրավոր պատասխանում օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

70. Հաճախորդները գրավոր պահանջի (բողոքի) հետ կապված պատասխանին համաձայն չլինելու դեպքում կարող են դիմել իրենց իրավունքների պաշտպանության օրենսդրությամբ նախատեսված միջոցների:

71. Պատճառված վնասի փոխհատուցման դրամական միջոցի վճարումը կատարվում է Ընկերության կողմից` օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով և ժամկետներում:

74. Դուք պարտավոր եք Պատվերը ստանալիս ստուգել դրա ամբողջականությունը։ Պատվերը ստանալուց հետո առաջացած կամ բացահայտված թերությունների համար, որոնք Ձեր կողմից չեն նշվել Պատվերը ստանալիս, Ընկերությունը պատասխանատվություն չի կրում։

Գլուխ 10. ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ, ԿԱՅՔԵՐԸ ԵՎ ԳՈՎԱԶԴՆԵՐԸ
  1. Ընկերության Կայքը կարող է պարունակել այլ Կայքերի հղումներ կամ հիպերլինկեր (այսուհետ նաև՝ Այլ Կայքեր), հոդվածներ, նկարներ, գրաֆիկ նկարներ, ձայնային տեսանյութեր, տեղեկություններ, ծրագրեր և այլն, որոնք տեղադրված են կամ պատկանում են երրորդ անձանց (այսուհետ նաև՝ Երրորդ անձանց նյութեր): Ընկերությունը չի ներկայացնում այդ Երրորդ անձանց, չի ստուգել դրանց կողմից տեղադրվող նյութերի ամբողջականությունը, ճշմարտացիությունը, հավաստիությունը և պատասխանատվություն չի կրում Երրորդ անձանց նյութերի և Այլ Կայքերի համար:
Գլուխ 11. ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

80. Դուք կարող եք այցելել Կայք առանց գրանցվելու, սակայն Կայքի և Ընկերության ամբողջական ծառայություններից օգտվելու համար Դուք կարող եք գրանցվել Կայքում: Անձնական տեղեկությունները հավաքագրվում են (ստացվում են) միայն այն ժամանակ, երբ Դուք դրանք տրամադրում եք: Մեր սերվերները Ձեր մասին ստանում և հավաքում են այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր IP հասցեն, բրաուզերի անվանումը, համակարգչի տեսակը, տեխնիկական տվյալներ օգտատերերի վերաբերյալ և Կայքի հետ կապ հաստատելու միջոցները, ինչպիսիք են օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետային ծառայություն տրամադրող կազմակերպության անունը և այլ համանման տեղեկություններ: Այս տեղեկությունները օգնում են մեզ տեղյակ լինել և հասկանալ Օգտագործողների վարքագիծն ու միտումները: Մենք նաև ստանում ենք տեղեկություններ Կայքում Ձեր գործունեության վերաբերյալ: Այդ տեղեկությունները թույլ են տալիս առաջարկել Ձեզ ավելի հարմարեցված և Ձեր կողմից ավելի գերադասելի Ծառայություններ: Ձեր գրանցման պահին մենք ստանում ենք Ձեր տրամադրած տեղեկությունը, օրինակ Ձեր էլ. հասցեն, գաղտնաբառը և այլն: Ընկերությունը կարող է նաև ստանալ լրացուցիչ տեղեկություն Ձեր մասին այլ հաճախորդների բողոքների կամ մեր սպասարկման կենտրոնի միջոցով կամ տեղեկատվության այլ աղբյուրներից:

81. Ձեր տրամադրած բոլոր տվյալները պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում: Մենք գաղտնաբառերով պաշտպանում ենք Ձեր տրամադրած անձնական տեղեկություններ պարունակող Ընկերության ցանկացած էջ: Մենք կարող ենք օգտագործել Ձեր տրամադրած տեղեկությունը`

  • Ծառայությունների և նախազգուշացումների վերաբերյալ Ձեր հարցումները բավարարելու համար,
  • Ձեզ հետաքրքրող Ծառայությունների փաթեթներ առաջարկելու համար,
  • Կայքի օգտագործման հարցում Ձեզ աջակցելու համար,
  • Ձեր հաշիվը կարգավորելու և մեր Ծառայություններն ըստ Ձեր նախընտրությունների փոփոխելու համար,
  • Կայքի օգտագործումը վերլուծելու, Կայքը և Ծառայությունները բարելավելու համար,
  • Կայքի սխալ օգտագործումը կանխելու և պաշտպանելու համար,
  • Օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Գլուխ 12. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԱԴԱՐՈՒՄ ԿԱՄ ԼՈՒԾՈՒՄ
  1. Դուք իրավունք ունեք ցանկացած պահի լուծել Ընկերության հետ կնքված Պայմանագիրը՝ մինչև լուծումը կատարելով Ընկերության հանդեպ ունեցած Ձեր բոլոր վճարային պարտականությունները: Ձեր կողմից ժամկետանց պարտավորության առկայության դեպքում Պայմանագիրը լուծված համարվել չի կարող:
  2. Պայմանագրի լուծման և Ինտերպրեսի էջում գործող հաշիվը փակելու նպատակով Հաճախորդը պետք է info@am էլեկտրոնային հասցեով ներկայացնի դիմում Պայմանագրի լուծման և հաշվի փակման մասին՝ նշելով հաշվի գրանցման ժամանակ տրամադրած էլեկտրոնային հասցեն։
  3. Ընկերությունը իրավունք ունի միակողմանի լուծել Պայմանագիրը, եթե Հաճախորդը իր գործողություններով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է տարածում Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ, երբ Ընկերությունը կգտնի, որ Հաճախորդի գործողությունները վնասում են կամ կարող են վնասել Ընկերության գործարար համբավը:

Թարմացված է՝