ԱՐԴՅՈ՞Ք ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԵՆ:
Ինտերպրես Ընկերության թարգմանիչների ցանկում կան և´ լիցենզավորված, և´ չլիցենզավորված թարգմանիչներ: Անկախ որակավորումից` բոլոր թարգմանիչները մինչ գրանցումը անցնում են մի քանի փուլից բաղկացած հարցազրույց և մասնակցում ընկերության մասնագետների կողմից հաճախակի կազմակերպված թրեյնինգներին որակի հետևողական կառավարման նպատակով:
ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՊԱՏՎԻՐԵԼ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ: ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ Ի՞ՆՉ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՄ ՍՏԱՆԱԼ:
Ինտերպրես ընկերության կայքում գրանցված բոլոր թարգմանիչները Ընկերության հետ նախօրոք կնքում են գաղտնի տեղեկատվության չհրապարակման պայմանագիր: Ավելին, ցանկացած պատվիրատու թարգմանվող նյութը վերբեռնելիս և հաստատելիս կարող է տեսնել նյութը թարգմանող թարգմանչի անհատականացման համարը:
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՄ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ԿԱՄ ԲՈՂՈՔՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ:
Ձեր ցանկացած առաջարկ, ինչպես նաև բողոք օգնում է մեզ բարելավել Ընկերության գործունեությունը և հետևողական լինել ծառայությունների որակի ապահովմանը: Այդ պատճառով ցանկացած պատվիրատու կարող է կայքում տեղադրել իր առաջարկներն ու բողոքները «ԱՌԱՋԱՐԿՆԵՐ» բաժնում:
ԱՐԴՅՈ՞Ք ՎՃԱՐՈՒՄԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՆԱԽՕՐՈՔ:
Ընկերության հետ համագործակցության պայմաններից մեկն է նախօրոք` մինչ ծառայությունների ապահովումը պատվիրատուների կողմից վճարում կատարելը: